Յարոսլավլում1750 թվականին կազմակերպել է հանրային թատրոն, ուր խաղացել են հետագայում ճանաչված դերասաններ՝ Ի․ Ա․ Դմիտրևսկին, 0ա․ Դ․ Շումսկին և ուրիշներ։ 1752 թվականին Վոլկովի թատերախումբը հրավիրվել է Պետերբուրգ, սակայն բնույթով ժողովրդական թատրոնը չի բավարարել պալատի պահանջները և արձակվել է։ 1756 թվականին հրապարակվել է հրամանագիր պետական ռուսական թատրոն հիմնադրելու մասին, տնօրեն է նշանակվել Ա․ Պ․ Սումարոկովը, որին օգնել է Վոլկովը և 1761 թվականից փոխարինել նրան։ Վոլկով այն դարձրել է ազգային նշանակության հանրային պրոֆեսիոնալ թատրոն, եղել նրա առաջին ողբերգակը։ Դերերից են՝ Օսկոլդ, Խորև, Տրուվոր (Սումարոկովի «Սեմիրա», «Խորև», «Սինավ և Տրուվոր»), Համլետ (ըստ Շեքսպիրի«Համլետ»-ի Սումարոկովի մշակման)։ Վոլկովը եղել է բուռն խառնվածքի դերասան, կլասիցիզմի կանոններին չի հետևել, մեծ հաջողությամբ խաղացել է նաև կատակերգություններում։ Նրա առաջադիմական գործունեությունը բարձր են գնահատել Դ․ Ի․ Ֆոնվիզինը և Ն․ Ի․ Նովիկովը, Գ․ Ռ․ Դերժավինը, իսկ Բելինսկին նրան անվանել է «հասարակական կյանքի շարժիչ» և անունը դասել Մ․ Վ․ Լոմոնոսովի կողքին։ 1911 թվականից Յարոսլյսվլի թատրոնը կոչվում է Վոլկովի անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 489)։